Կարևոր իրադարձություններ

Բնակարանային գողության փորձ Արբաթում. Մասիսի ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)

03 Հունիս, 2021 21:07
Բնակարանային գողության փորձ Արբաթում. Մասիսի ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)

Մայիսի 10-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ մայիսի 8-ի գիշերը կոտրել են

 

Արարատի մարզի Արբաթ գյուղի իր տանը կից շինության կողպեքը, փորձել են բացել տան դուռը, սակայն լսելով հարևանի ձայնը՝ փախել են: Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։

Հարուցվել է քրեական գործ:

Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ աշխատանքի արդյունքում փաստական տվյալներ ստացվեցին, որ գողության փորձը կատարել են նույն գյուղի երկու բնակիչ:

Կասկածվող տղամարդիկ բերման են ենթարկվել ոստիկանության Մասիսի բաժին, որտեղ խոստովանել են արարքը: Հանցագործության գործիքները հայտնաբերվել են:

Նախաքննությունը շարունակվում է:

 

Լրահոս

Դիտել ավելին