Կարևոր իրադարձություններ

Մոսկովյան եռակողմ խորհրդակցության ժամանակ քննարկվել է 6 հայ զինծառայողներին վերադարձնելու հարցը․ ՀՀ ՊՆ

03 Հունիս, 2021 20:20
Մոսկովյան եռակողմ խորհրդակցության ժամանակ քննարկվել է 6 հայ զինծառայողներին վերադարձնելու հարցը․ ՀՀ ՊՆ

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև հունիսի 2-ին եռակողմ խորհրդակցություններ են տեղի ունեցել։ Այս մասին Factor.am-ին հայտնել են պաշտպանության նախարարությունից։

 

Աղբյուրի հաղորդմամբ՝ բանակցությունների օրակարգում եղել է նաև մայիսի 27-ին Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում՝ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքից ադրբեջանական ԶՈՒ զինծառայողների կողմից գերեվարված 6 հայ զինծառայողներին վերադարձնելու հարցը։

«Քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանային իրադրության, ինչպես նաև 6 հայ գերիների վերադարձի հետ կապված մի շարք հարցեր»,- նշել են ՊՆ-ից։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին