Կարևոր իրադարձություններ

Թուրքական պետական լրատվամիջոցը բացահայտել է 44-օրյա պատերազմում սպանված ադրբեջանցի զինվորների իրական թիվը

03 Հունիս, 2021 19:51
Թուրքական պետական լրատվամիջոցը բացահայտել է 44-օրյա պատերազմում սպանված ադրբեջանցի զինվորների իրական թիվը

Թուրքիայի պետական «TRThaber» լրատվականն ուշագրավ բացահայտում է արել արցախյան 44—օրյա պատերազմում Ադրբեջանի բանակի կենդանի ուժի կորուստների մասին: Այս մասին գրում է Ermenihaber-ը:

 

«TRThaber»-ի ռուսական բաժնի տելեգրամյան էջում  տեղեկություն է հայտնվել Թուրքիայի կողմից Ադրբեջան ուղարկված հերթական հումանիտար օգնության մասին: Գրառման մեջ նշվել է, որ Թուրքիայից նվերներ են ուղարկվել «44-օրյա պատերազմում զոհված 6.000 զինծառայողների երեխաների համար»:

Նշենք, որ Ադրբեջանի պաշտոնապես հայտարարել էր, որ արցախյան 2-րդ պատերազմում զոհվել է ադրբեջանական բանակի 2900 զինծառայող: 

Հրապարակումից քիչ անց թուրքական լրատվամիջոցը փոփոխություն է կատարել լրատվանյութի տեքստում՝ 6.000 թվի մեջ ավելացնելով նաև վիրավորներին։

Թուրքական պետական լրատվամիջոցը բացահայտել է 44-օրյա պատերազմում սպանված ադրբեջանցի զինվորների իրական թիվը


 

Լրահոս

Դիտել ավելին