Կարևոր իրադարձություններ

93 տարեկան հասակում կյանքից հեռացել է սփյուռքահայ գրող, հրապարակախոս Թորոս Թորանյանը

03 Հունիս, 2021 18:13
93 տարեկան հասակում կյանքից հեռացել է սփյուռքահայ գրող, հրապարակախոս Թորոս Թորանյանը

Իննսուներեք տարեկանում մահացել է գրող, հրապարակախոս, արձակագիր, հասարակական գործիչ, բժիշկ Թորոս Թորանյանը:

 

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել է Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը՝  հիշեցնելով, որ Թորանյանը միության անդամ էր և վերջին  տարիներին ապրում էր Հայաստանում:

Թորոս Թորանյանը ծնվել է 1928 թվականին Սիրիայի Հալեպ քաղաքում։ Նրա ծնողները՝ Խաչերը և Վարդուհին, ծնվել են  Կիլիկյան Հայաստանի Այնթապ քաղաքի Ճիպին գյուղում։ Հայրն ավարտել է ծննդավայրի  Կիլիկյան վարժարանի վեցամյա շրջանը և տիրապետել է հայոց լեզվին, իսկ մայրը մանուկ հասակում մեծացել է քրդական ընտանիքում և մայրենի լեզվին չի տիրապետել։ Հայրը մահացել է, երբ Թորոս Թորանյանը եղել է երկու տարեկան, այդ պատճառով ընտանիքի լեզուն եղել է թուրքերենը։ Մինչև հինգ տարեկան Թորոսը խոսել է թուրքերեն, հայոց լեզու սովորել է մանկապարտեզում: Սովորել է Հալեպի Գյուլբենկյան դպրոցում։ Ստացել է բժշկական կրթություն։

 

 

Լրահոս

Դիտել ավելին