Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    495
    504

  • EUR

    590
    604

  • RUB

    6,8
    7,04

Կարևոր իրադարձություններ

 

Արմեն Սարգսյանը հանդիպել է Նուրսուլթան Նազարբաևի հետ

03 Հունիս, 2021 17:50
Արմեն Սարգսյանը հանդիպել է Նուրսուլթան Նազարբաևի հետ

Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայրաքաղաք Նուր-Սուլթանում՝ «Նազարբաև» կենտրոնում այսօր հանդիպել է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ:

Այս մասին հյատնում է ՀՀ նախագահի աշխատակազմը։

«Ողջունելով Հայաստանի նախագահին՝ Նուրսուլթան Նազարբաևը մասնավորապես նշել է, որ Ղազախստանը պատմականորեն շատ ջերմ հարաբերություններ ունի Հայաստանի հետ: «Դուք միանգամայն իրավացի եք,- ի պատասխան՝ ասել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը: -Մեր հարաբերությունները շատ սերտ են և բարեկամական: Սրանք պարզապես խոսքեր չեն, հատկապես որ երկար տարիներ Ղազախստանում կա հայկական համայնք, որը շատ բարեկեցիկ է ապրում»: Երկու երկրների միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունների պահպանման ու զարգացման առումով զրուցակիցներն առանձնահատուկ են կարևորել Ղազախստանի հայ համայնքի դերը:

Նուրսուլթան Նազարբաևը նշել է, որ հատկապես հետխորհրդային տարիներին՝ երկու երկրների անկախությունից հետո սերտորեն համագործակցել է Հայաստանի բոլոր ղեկավարների հետ: «Մեր երկրների միջեւ չլուծված խնդիրներ չկան»,- ընդգծել է նա:

Նախագահ Սարգսյանն ու Նուրսուլթան Նազարբաևը մտքեր են փոխանակել երկկողմ համագործակցությունը զարգացնելու ուղղությունների ու հնարավորությունների, բազմակողմ հարթակներում, մասնավորապես Եվրասիական տնտեսական միության և ՀԱՊԿ շրջանակներում փոխգործակցության, ինչպես նաև մեր տարածաշրջանում առկա հրատապ խնդիրների շուրջ: Նախագահ Սարգսյանը մասնավորապես անդրադարձել է հետպատերազմյան շրջանում Հայաստանում և տարածաշրջանում ի հայտ եկած մարտահրավերներին և առաջացած մարդասիրական խնդիրներին»,- ասված է հայտարարության մեջ:

Լրահոս

Դիտել ավելին