Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների դերը դժվար թե հնարավոր լինի գերագնահատել։
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է Ռիա Նովոստի-ն:
Նա նշել է, որ ամենօրյա ռեժիմով աշխատանքներ են կատարվում` Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման համար:
«Այժմ բանակցություններ ու խորհրդակցություններ են տեղի ունենում արտգործնախարարների միջև: Ամեն օր շփվում ենք արտգործնախարարությունների ու դեսպանությունների միջոցով: ՌԴ-Ադրբեջան, ինչպես նաև՝ ՌԴ-Հայաստան ԱԳՆ-ների ղեկավարների միջև հեռախոսազրույցների մասին հաղորդագրությունները պարբերաբար հրապարակվում են: Այս իրավիճակի կարգավորման ուղղությամբ մեր երկիրն վիթխարի ջանքեր է գործադրում»,- հայտարարել է Զախարովան:
Նա հավելել է, որ խոսքը ոչ միայն քաղաքական, այլև դիվանագիտական, ինչպես նաև երկրի ղեկավարության անձնական ջանքերի մասին է: