Կարևոր իրադարձություններ

Ամենօրյա ռեժիմով աշխատանքներ են կատարվում` Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման համար. Զախարովա

03 Հունիս, 2021 16:54
Ամենօրյա ռեժիմով աշխատանքներ են կատարվում` Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման համար. Զախարովա

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների դերը դժվար թե հնարավոր լինի գերագնահատել։

 

Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է Ռիա Նովոստի-ն:

Նա նշել է, որ ամենօրյա ռեժիմով աշխատանքներ են կատարվում` Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման համար:

«Այժմ բանակցություններ ու խորհրդակցություններ են տեղի ունենում արտգործնախարարների միջև: Ամեն օր շփվում ենք արտգործնախարարությունների ու դեսպանությունների միջոցով: ՌԴ-Ադրբեջան, ինչպես նաև՝ ՌԴ-Հայաստան ԱԳՆ-ների ղեկավարների միջև հեռախոսազրույցների մասին հաղորդագրությունները պարբերաբար հրապարակվում են: Այս իրավիճակի կարգավորման ուղղությամբ մեր երկիրն վիթխարի ջանքեր է գործադրում»,- հայտարարել է Զախարովան:

Նա  հավելել է, որ խոսքը ոչ միայն քաղաքական, այլև դիվանագիտական, ինչպես նաև երկրի ղեկավարության անձնական ջանքերի մասին է:

 

Լրահոս

Դիտել ավելին