Կարևոր իրադարձություններ

Ձորից դուրս է բերվել տղամարդու դի․ ԱԻՆ

03 Հունիս, 2021 16:02
Ձորից դուրս է բերվել տղամարդու դի․ ԱԻՆ

Փրկարարները ձորից դուրս են բերել տղամարդու դի։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

 

«Հունիսի 3-ին, ժամը 13:10-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արթիկ քաղաքի և Հառիճ գյուղի միջնամասում գտնվող ձորակում տղամարդու դի է հայտնաբերվել․ դին ձորից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները ձորից (մոտ 100 մ) դուրս են բերել Ա․ Ի․-ի (ծնված 1974 թ․) դին»,- ասված է հայտարարության մեջ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին