Կարևոր իրադարձություններ

Վայոց ձորի և Մարտունու ԲԿ-ները շինարարական աշխատանքների ավարտինից հետո կհամալրվեն անհրաժեշտ բժշկական սարքավորումներով․ Գևորգ Սիմոնյան (տեսանյութ)

03 Հունիս, 2021 14:59
Հեղինակ՝ Գևորգ Սիմոնյան
Վայոց ձորի և Մարտունու ԲԿ-ները շինարարական աշխատանքների ավարտինից հետո կհամալրվեն անհրաժեշտ բժշկական սարքավորումներով․ Գևորգ Սիմոնյան (տեսանյութ)
 ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը ֆեյսուքյան իր էջում գրառում է կատարել. 
 
«Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվեց Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2021 թվականի փետրվարի 18-ին ստորագրված՝ «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
Նախատեսվում է ներգրավել 7.4 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկային միջոցներ, որոնց շրջանակում կիրականացվեն
Վայոց ձորի մարզում նոր հիվանդանոցային շենքի կառուցման շինարարական աշխատանքները
Մարտունու բժշկական կենտրոնի նոր շենքի շինարարական աշխատանքները կհասցվեն ավարտին
Վերոնշյալ երկու կենտրոնները կհամալրվեն անհրաժեշտ բժշկական սարքավորումներով»:

Վայոց ձորի և Մարտունու բժշկական կենտրոնները շինարարական աշխատանքների ավարտինից հետո կհամալրվեն անհրաժեշտ բժշկական սարքավորումներով․ Գևորգ Սիմոնյան

 

Լրահոս

Դիտել ավելին