Կարևոր իրադարձություններ

ՀՀ արտաքին գործերի նախարարի պարտականությունները կատարում է ամենաերկար պաշտոնավարող տեղակալը

03 Հունիս, 2021 14:21
ՀՀ արտաքին գործերի նախարարի պարտականությունները կատարում է ամենաերկար պաշտոնավարող տեղակալը

ՀՀ արտաքին գործերի նախարարի պարտականությունները կատարում է ամենաերկար պաշտոնավարող տեղակալը: Այս մասին «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

-ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հրաժարականից հետո արդյոք ում կողմից են իրականացվում նախարարի պարտականությունները: Նաև այսօր լրատվականների կողմից լուրեր շրջանառվեցին ԱԳ նախարարի տեղակալների հրաժարական ներկայացնելու մասին: Արդյոք հաստատո՞ւմ եք այդ տեղեկությունը:

-Օրենքի ուժով նախարարի պարտականությունների կատարումն իրականացվում է ամենաերկար պաշտոնավարող տեղակալի կողմից, ինչը չի ենթադրում առանձին իրավական ակտի ընդունում: Այս պահի դրությամբ ՀՀ ԱԳ բոլոր փոխնախարարները շարունակում են կատարել իրենց պարտականությունները: Մնացածի մասով՝ չենք մեկնաբանում:

Նշենք, որ ԱԳ նախարարի՝ ամենաերկար պաշտոնավարող տեղակալը Արտակ Ապիտոնյանն է: Ապիտոնյանը տեղակալ է նշանակվել 2018թ. դեկտեմբերի 28-ի ՀՀ վարչապետի որոշմամբ:

 
 

Լրահոս

Դիտել ավելին