Կարևոր իրադարձություններ

Թող Թագուհի Թովմասյանը ներողություն խնդրի, որ «Իմ քայլի» նիստերին մասնակցել է որպես իր թերթի թղթակից. Լենա Նազարյան

03 Հունիս, 2021 13:49
Թող Թագուհի Թովմասյանը ներողություն խնդրի, որ «Իմ քայլի» նիստերին մասնակցել է որպես իր թերթի թղթակից. Լենա Նազարյան

Լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը՝ արձագանքելով «Իմ քայլից» դուրս եկած պատգամավոր Թագուհի Թովմասյանին նշեց, որ ինքը ներողություն խնդրել չի պատրաստվում։ 

«Տիկին Թովմասյանը նախ ինքը պետք է ներողություն խնդրի, որ լինելով «Իմ քայլը» խմբակցության անդամ, իրականում եղել է ոչ թե թիմի անդամ և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, այլ իր թերթի թղթակից, և խմբակցության նիստերին մասնակցել է բացառապես այդ նպատակներով: Թող Թագուհի Թովմասյանը ներողություն խնդրի, որ եկել է մեր խմբակցություն, մեր ցուցակ՝ առաջին իսկ հարմար պահին մեր երեսին դուռը շրխկացնելու համար և հաջորդ ցուցակ գնալու համար՝ այնտեղից օգուտները ստանալու և երևի հաջորդ ցուցակ անցնելու համար: Եվ թող ինքը ներողություն խնդրի նրա համար, որ լինելով խմբակցության անդամ ամբողջ պատերազմի ընթացքում, պարտությունից հետո դուրս է եկել խմբակցությունից և հայտարարել, որ պատասխանատվությունը մերն է, այն դեպքում, երբ ամբողջ պատերազմի ընթացքում նա նույնպես եղել է խմբակցության անդամ և հարմար պահին դուրս է եկել»,- ասաց Լենա Նազարյանը:

Հիշեցնենք, առավոտյան ԱԺ ամբիոնից Թագուհի Թովմասյանի ելույթից հետո Նազարյանը շշուկով ասաց «իդիոտկա», ապա Թագուհի Թովմասյանը պահանջեց ներողություն խնդրել: 

 

Լրահոս

Դիտել ավելին