Կարևոր իրադարձություններ

60 օրում ցանկանում էր Մեղրին հանձնել, իսկ այսօր «Միջանցք» բառը կիրառելը հանցագործություն է համարում. Տարոն Չախոյանի արձագանքը՝ Ռոբերտ Քոչարյանի ելույթին

03 Հունիս, 2021 13:47
Հեղինակ՝ Տարոն Չախոյան
60 օրում ցանկանում էր Մեղրին հանձնել, իսկ այսօր «Միջանցք» բառը կիրառելը հանցագործություն է համարում. Տարոն Չախոյանի արձագանքը՝ Ռոբերտ Քոչարյանի ելույթին
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«60 օրում ցանկանում էր Մեղրին հանձնել, իսկ այսօր «Միջանցք» բառը կիրառելը հանցագործություն է համարում։
Փակ դահլիճներում խրոխտ ելույթներով հանդես եկող մեկը, հայտարարել է, թե «Միջանցք բառը կիրառելը հանցագործություն է»:
 
Միջանցքի մասին այսօր խոսում է մեկը, ով ժամանակին ցանկանում էր մի ամբողջ Մեղրի տալ Ադրբեջանին: Ինչպես 2008 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց` Հայաստանում այս դավադրությունը խափանվեց երկու մարդկանց շնորհիվ՝ Կարեն Դեմիրճյանի և Վազգեն Սարգսյանի, ովքեր խափանեցին այդ ծրագիրը, և դրա դիմաց վճարեցին իրենց կյանքի գնով։
 
Համաձայնագիրը, որի գոյությունը տարիներ շարունակ հերքվել էր Քոչարյանի ու նրա իշխանության կողմից, ի թիվս այլ փաստաթղթերի 2008-ին ստացել էր նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբը:
Ըստ այդ փաստաթղթի՝ Մեղրին պետք է փոխանցվեր Ադրբեջանին՝ Ղարաբաղի դիմաց: Համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետո նախկին ԼՂԻՄ տարածքը, Շուշիի շրջանն ու Լաչինի շրջանը փոխանցվելու էին Հայաստանի Հանրապետությա­նը, Մեղրիի շրջանը (1988թ. եղած սահմաննե­րում, ինչպես նշված է Ա հավել­վածում) փոխանցվում էր Ադրբե­ջանի Հանրապետությանը։
 
Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո Հա­յաստանը պետք է իրականացներ իր զինված ուժերի դուրսբերումը ադրբեջանական բոլոր գրավյալ տարածքներից, ներառյալ Աղդա­մի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Կու­բաթլիի, Շահումյանի, Քելբաջարի, Զանգելանի եւ Ղազախի շր­ջանները։ Զինուժի դուրսբերումը պետք է ավարտվեր սույն Համա­ձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 60 օրվա ընթացքում։
 
60 օրվա ընթացքում պետք է իրականացվեր Մեղրիի շրջանի բնակչու­թյան և ներկայումս Աղդամի, Ֆի­զուլիի, Ջեբրայիլի, Կուբաթլիի, Զանգելանի, Քելբաջարի եւ Շա­հումյանի շրջաններում բնակվող հայերի անվտանգ և կամավոր տեղափոխումը Հայաստանի Հանրապետության տարածք։
 
ՀԳ. Ինչպես վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն է բազմիցս շեշտել, Մեղրիի փոխանակման թեման քննարկվել է մեկ անգամ՝ 1999 թվականին, իսկ ներկայիս կառավարությունը երբեք ոչ պաշտոնապես, ոչ ոչ պաշտոնապես չի քննարկել միջանցքի, տարածքի փոխանակման հետ կապված հարցեր»։

 

Լրահոս

Դիտել ավելին