Կարևոր իրադարձություններ

«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ ՃՈ-ն իրականացնելու է ուժեղացված ծառայություն

03 Հունիս, 2021 12:42
«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ ՃՈ-ն իրականացնելու է ուժեղացված ծառայություն

Հարգելի քաղաքացինե՜ր։

Հունիսի 4-ին, «Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված, Ճանապարհային ոստիկանությունն իրականացնելու է ուժեղացված ծառայություն, որի շրջանակներում ուշադրության կենտրոնում են լինելու վարելու իրավունք չունեցող անձանց, մասնավորապես՝ շրջանավարտների կողմից մեքենա վարելու դեպքերը, ինչպես և ճանապարհային երթևեկության այլ կանոնների միտումնավոր խախտումները։

Ծնողներին հորդորում եմ ձեռնպահ մնալ անչափահասներին մեքենա տրամադրելուց, որպեսզի համատեղ կանխենք հնարավոր պատահարները։

Ներողամտություն չենք դրսևորելու որևէ իրավախախտի նկատմամբ, իսկ անհրաժեշտության դեպքում մեքենաները կտեղափոխվեն Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ։
Սիրելի շրջանավարտնե՜ր, շնորհավորում եմ «Վերջին զանգի» կապակցությամբ, մաղթում խաղաղ երկինք և բարի երթ։

Եգոր Կարապետյան, Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ

 

Լրահոս

Դիտել ավելին