Կարևոր իրադարձություններ

ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը աշխատանքային այցով մեկնել է Սյունիք

03 Հունիս, 2021 12:03
ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը աշխատանքային այցով մեկնել է Սյունիք

Հունիսի 2-ից ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ: Այս մասին ասվում է ՀՀ-ում ՌԴ դեսպանության ֆեյսբուքյան էջում:

ՌԴ դիվանագիտական առաքելության ղեկավարը ծանոթացել է Գորիս-Կապան (Որոտան, Շուռնուխ) ավտոճանապարհի երկայնքով սահմանային հատվածում տեղակայված անցակետերում հայ և ռուս սահմանապահների ծառայության, ինչպես նաև ՀՀ-ում ՌԴ-ի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցների կողմից իրականացվող առաջադրանքների առանձնահատկությունների հետ:

 

Մարզկենտրոնի մուտքի մոտ Սերգեյ Կոպիրկինին դիմավորել է Կապանի քաղաքապետը, որը ՌԴ դեսպանին ներկայացրել է քաղաքի սոցիալ-տնտեսական վիճակը, ինչպես նաև Ռուսաստանին երախտագիտություն է հայտնել շրջանի անվտանգությունն ապահովելու գործում սահմանապահների մասնակցության համար:

 

Լրահոս

Դիտել ավելին