Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    510,5
    515,5

  • EUR

    602
    614

  • RUB

    6,97
    7,21

Կարևոր իրադարձություններ

 

Զոհվածների մարմինների նույնականացման աշխատանքը եզրափակիչ փուլի է հասել

03 Հունիս, 2021 11:50
Զոհվածների մարմինների նույնականացման աշխատանքը եզրափակիչ փուլի է հասել

Այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ պատերազմի հետևանքով զոհվածների մարմինների նույնականացման ԴՆԹ հետազոտության աշխատանքը եզրափակիչ փուլի է հասել։ 

«Կան մարմիններ որոնք չեն նույնականացվել, բայց կան նաև անհետ կորածների հարազատներ, ովքեր ԴՆԹ նմուշ չեն հանձնել՝ տարբեր պատճառներով։ Ունենք նաև նույնականացված մարմիններ, որոնք տարբեր պատճառներով հարազատների կողմից չեն վերցվել: Կան օբյեկտիվ պատճառներ, կան նաև սուբյեկտիվ պատճառներ: Շուրջ 50 մասունք, որոնցից նույնիսկ՝ 4-րդ, 5-րդ, 6-րդ փորձից հետո ԴՆԹ չի անջատվել և այս դեպքերը պարզելու համար պետք է դիմենք օտարերկրյա մեր գործընկերներին, որոնք ավելի փորձառու են այս ոլորտում, որպեսզի նրանք այս հարցում մեզ օգնեն»,-ասաց Փաշինյանը:

Նա տեղեկացրեց, որ եղել են նաև դեպքեր երբ հարազատները կասկածի տակ են առել Հայաստանում արված հետազոտության տվյալը, իրենք իրենց նախաձեռնությամբ տարել են արտերկիր։ Եվ 99․9 տոկոսով պատասխանները համընկել են։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին