Կարևոր իրադարձություններ

Արմավիրի մարզում Opel-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել

03 Հունիս, 2021 10:00
Արմավիրի մարզում Opel-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել

Երեկ՝ հունիսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի բնակիչ՝ 55-ամյա Սուրիկ Ներսիսյանը իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան-Հացիկ 1-ին կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և գլխիվայր շրջվել։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության թիվ 28 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Մինչ փրկարարների ժամանումը, վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Արմավիր» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։

Մինչ դեպքի վայրում աշխատում էր նույն վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Հովհաննիսյանը, հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ վիրավորը, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է։

Մանրամասները՝ սկզբաղբյուր կայքում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին