Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    510,5
    515,5

  • EUR

    604,5
    616,5

  • RUB

    6,97
    7,21

Կարևոր իրադարձություններ

 

Քաղաքական առումով, այո՛, մենք գիտենք, որ դուք իրավացի եք ու ձեր կողքին ենք, բայց պետք է ձևեր գտնենք ձեզ օգնելու․ ԵՄ դեսպանը՝ Սյունիքի մարզպետին

03 Հունիս, 2021 00:11
Քաղաքական առումով, այո՛, մենք գիտենք, որ դուք իրավացի եք ու ձեր կողքին ենք, բայց պետք է ձևեր գտնենք ձեզ օգնելու․ ԵՄ դեսպանը՝ Սյունիքի մարզպետին
Հունիսի 2-ին Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն ընդունել է աշխատանքային այցով Սյունիքում գտնվող` Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինին, Համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանոյին ու ԵՄ պատվիրակության անդամների։
Նրանք պատմել են նախորդ օրերին Գորիս ու Մեղրի համայնքներում կայացած հադիպումների մասին։
Մարզպետը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ մինչ այժմ Սյունիքի մարզում ԵՄ աջակցությամբ իրականացված ու շարունակվող ծրագրերի համար։
Այնուհետեւ կողմերը զրուցել են նոր իրավիճակով պայմանավորված՝ մարզում առկա խնդիրների այն առաջնահերթությունների մասին, որոնք պետք է հաշվի առնի Եվրոպական միությունը՝ այստեղ իր հետագա ծրագրերը մշակելիս։
Անվտանգության, տնտեսական զարգացման, Արցախից տեղահանվածների վերաբնակեցման, զբոսաշրջային ոլորտի ցավալի պասիվության ու այլ խնդիրների լուծման ողղությամբ Մ․Պողոսյանը մի շարք առաջարկներ ներկայացրեց։
Մայիսի 12-ի ադրբեջանական ներխուժումից հետո Սեւ լիճ այցելության իր տպավորությունների մասին խոսելով՝ Անդրեա Վիկտորինն ասաց, որ շատ կարեւոր է գալ ու տեղում տեսնել, թե ինչ է կատարվում, եւ այժմ իրենց ու մյուս միջազգային կառույցների կողմից նման այցերն ավելի հաճախակի են դարձել, քանի որ ցանկանում են անձամբ տեղում ծանոթանալ իրական վիճակին՝ ծրագրեր նախատեսելիս կարեւոր շեշտադրումները հասկանալու համար։
«Քաղաքական առումով, այո՛, մենք գիտենք, որ դուք իրավացի եք ու ձեր կողքին ենք, բայց պետք է ձեւեր գտնենք ձեզ օգնելու ու արդար հանգուցալուծման համար», - ասաց դեսպանը։
Հյուրերը պատմեցին տարածաշրջանում ԵՄ առաջիկա անելիքների մասին՝ տեղեկացնելով նաեւ, որ առաջիկայում կսկսվեն ԵՄ-կողմից ՎԶԵԲ-ի հետ գործընկերությամբ ֆինանսավորվող՝ Մեղրու սահմանային անցակետի արդիականացման աշխատանքները։

Լրահոս

Դիտել ավելին