Կարևոր իրադարձություններ

Սյունիքի հարցերով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խումբը հերթական նիստն է գումարել

02 Հունիս, 2021 23:22
Սյունիքի հարցերով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խումբը հերթական նիստն է գումարել
Այսօր Կապան համայնքի Շիկահող գյուղում հերթական նիստն է գումարել ՀՀ կառավարության կողմից Սյունիքի հարցերով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խումբը: ՀՀ վարչապետի խորհրդական (խմբի ղեկավար) Ռոբերտ Ղուկասյանը, Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, խմբի մյուս անդամները նիստից առաջ հադիպում են ունեցել բնակիչների հետ։ Այս մասին հայտնում են Սյունիքի մարզպետարանից:
 
Խմբի աշխատանքի ու մշակած ծրագրերի արդյունքում շարունակվում է սահմանամերձ գյուղերին գյուղտեխնիկայի տրամադրումը։ Այսօր ՀՀ կառավարության կողմից մոտոբլոկներ (70 հատ) ու խոտհնձիչներ (20 հատ ) են հատկացվել Ուժանիս, Խդրանց, Բարգուշատ, Շիկահող գյուղերի ընտանիքներին։ Իսկ Սրաշեն գյուղ դրանք կհասնեն վաղը:
 
Գյուղսարքավորումները տրվում են այն ընտանիքներին, որոնք մշտապես բնակվում են այդ գյուղերում և ունեն անդամներ, որոնք կարող են օգտագործել տեխնիկան․ իսկ նրանք պարտավորվել են ստացածը կիրառել նաև գյուղի մյուս տնտեսությունների հողերը մշակելիս։
 

Լրահոս

Դիտել ավելին