Կարևոր իրադարձություններ

ՀՀ-ն փոխդեսպանի հաստիք այս պահին որևէ երկրում չունի, իսկ Աննա Նաղդալյանը մնում է համակարգում. Փաստինֆո

02 Հունիս, 2021 22:09
ՀՀ-ն փոխդեսպանի հաստիք այս պահին որևէ երկրում չունի, իսկ Աննա Նաղդալյանը մնում է համակարգում. Փաստինֆո

Տեղեկությունները, թե ԱԳՆ նախկին խոսնակ Աննա Նաղդալյանը մայիսի 27-ին նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի տեղակալ, պաշտոնական աղբյուրները դեռ չեն հաստատում, նման հրաման գոյություն չունի։ Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնել են ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից՝ հավելելով, որ Նաղդալյանը շարունակում է պարտականությունները կատարել կենտրոնական ապարատում և դիվանագետ է, որը ենթարկվում է ռոտացիոն կանոնի։ ԱԳՆ-ից հայտնել են նաև, ՀՀ-ն փոխդեսպանի հաստիք այս պահին որևէ երկրում չունի։

«Աննա Նաղդալյանը ԱԳ նախարարության դիվանագետներից է, շարունակում է մնալ ՀՀ դիվանագետ՝ ԱԳՆ համակարգում։ Ինքը աշխատելու է դիվանագիտական կորպուսում»,- աղբյուրի հաղորդմամբ՝ նշել են ԱԳՆ-ից։

Աղբյուրի հաղորդմամբ՝ ԱԳՆ-ից չեն բացառում նաև, որ Նաղդալյանը շուտով կմեկնի գործուղման, նշանակվել է պաշտոնի և պետք է գնա, սակայն մանրամասներ այս պահին հայտնի չեն։

 

 

Լրահոս

Դիտել ավելին