Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    508,5
    513,5

  • EUR

    604
    616

  • RUB

    6,91
    7,15

Կարևոր իրադարձություններ

 

Շիրակի մարզպետն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության ներկայացուցիչներին

02 Հունիս, 2021 20:07
Շիրակի մարզպետն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության ներկայացուցիչներին

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ)՝ հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ներկայացուցիչներին, որոնք աշխատելու են Շիրակի մարզում։ Այս մասին տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանի տարածած հաղորդագրությունից:

Ողջունելով դիտորդներին՝ Շիրակի մարզպետը կարևորել է նրանց ներկայությունը և դիտորդական առաքելության դերն այս ընտրություններում․ «Մեզ համար՝ որպես գործող իշխանություն, շատ կարևոր է այս ընտրությունների արդար ու թափանցիկ անցկացումը։ Որպես Շիրակի մարզպետ վստահեցնում եմ, որ ամեն ինչ արվելու է ընտրական գործընթացներում խախտումները բացառելու, ազատ ու օրենքով սահմանված կարգով ընտրություններ անցկացնելու համար։ Պատրաստ եմ լսելու ձեր բոլոր դիտողությունները, համատեղ աշխատանքով կկարողանանք հասնել ցանկալի արդյունքի»։

Դիտորդական առաքելության ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել Հովհաննես Հարությունյանին անմիջական ու ջերմ ընդունելության համար՝ կարևորելով մարզպետի պատրաստակամությունն ընտրական գործընթացն առանց խախտումների անցկացնելու հանգամանքը։

Լրահոս

Դիտել ավելին