Կարևոր իրադարձություններ

Վաղարշակ Հարությունյանը և ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանը քննարկել են տարածաշրջանային անվտանգային միջավայրին առնչվող այլ հարցեր

02 Հունիս, 2021 19:29
Վաղարշակ Հարությունյանը և ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանը  քննարկել են տարածաշրջանային անվտանգային միջավայրին առնչվող այլ հարցեր

Հունիսի 2-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին: Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմից հետո ստեղծված իրադրությունը և վերջին զարգացումները: Վաղարշակ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին ռազմագերիների ազատ արձակման պահանջով Նիդերլանդների կառավարության հայտարարությունների և ջանքերի համար, շեշտել Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշումն այս խնդրում:

Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգային միջավայրին, առկա սպառնալիքներին և ակնկալվող զարգացումներին առնչվող այլ հարցեր:

 

Լրահոս

Դիտել ավելին