Կարևոր իրադարձություններ

Բաքուն շիրակցի 14 ռազմագերու նկատմամբ քրեական գործ է հարուցել

02 Հունիս, 2021 19:12
Բաքուն շիրակցի 14 ռազմագերու նկատմամբ քրեական գործ է հարուցել

Ադրբեջանի Գլխավոր դատախազությունն ու Պետական անվտանգության ծառայությունը համատեղ հայտարարություն են տարածել այդ երկրում պահվող հայ ռազմագերիների մասին, գրում է Factor.am-ը: 

«Ավարտվել է Պետական անվտանգության ծառայության Գլխավոր քննչական ծառայության կողմից քրեական գործի նախաքննությունը 2020թ․ դեկտեմբերի 13-ին Պետական անվտանգության ծառայության հակահաբեկչական օպերացիայի արդյունքում հայկական զինված խմբերի անդամների նկատմամբ, որոնք 2020թ․ նոյեմբերի 10-ի Ադրբեջանի, Ռուաստանի ու Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության կնքումից հետո անօրինական ու գաղտնի մուտք են գործել Ադրբեջանի տարածք և Հադրութ բնակավայրի հյուսիսարևմտյան հատվածում անտառում դիրք զբաղեցրել ու իրականացրել ահաբեկչական ու այլ գործողություններ Ադրբեջանի զինծառայողների ու խաղաղ բնակիչների նկատմամբ»,- ասվում է հաղորդագրությունում։

Նշվում է, որ քրեական գործ է հարուցվել, ընդհանուր առմամբ, 14 հայ գերու նկատմամբ։


 

Լրահոս

Դիտել ավելին