Կարևոր իրադարձություններ

Դեսպան Բալայանը FMO-ի ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում գործունեության ընդլայնման հնարավորությունները

02 Հունիս, 2021 18:38
Դեսպան Բալայանը FMO-ի ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում գործունեության ընդլայնման հնարավորությունները

Հունիսի 2-ին դեսպան Տիգրան Բալայանը հանդիպել է Նիդեռլանդների զարգացման բանկի (FMO) Ֆինանսական ինստիտուտների գծով տնօրեն Հուիբ Յան դե Ռույտերին և Գյուղատնտեսական ծրագրերի ղեկավար Բրամ Ռեյնենին։ Այս մասին տեղեկանում ենք Նիդեռլանդներում ՀՀ դեպանության տարծած հաղորդագրությունից:

Զրույցի ընթացքում դեսպան Բալայանը գոհունակություն է հայտնել Հայաստանում FMO-ի ներգրավվածության շեշտակի աճի կապակցությամբ՝ կարևորելով վերականգնվող էներգետիկայի, նորարար գյուղատնտեսության, ջրային ռեսուրսների կառավարման և բարձր տեխնոլոգիաների բնագավառներում համագործակցության ընդլայնումը։

Հանդիպմանը քննարկվել են վերոհիշյալ ոլորտներում FMO-ի կողմից գործունեության ընդլայնման հնարավորությունները:

 

Լրահոս

Դիտել ավելին