Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    513
    518

  • EUR

    619,5
    631,5

  • RUB

    7,02
    7,26

Կարևոր իրադարձություններ

 

Դատապարտելի է զոհված զինվորականների աճյունների հանդեպ նման վերաբերմունքը. Մայր Աթոռ

02 Հունիս, 2021 16:41
Դատապարտելի է զոհված զինվորականների աճյունների հանդեպ նման վերաբերմունքը. Մայր Աթոռ
Դատապարտելի է զոհված զինվորականների աճյունների հանդեպ նման վերաբերմունքը: Մայթ Աթոռը հայտարարություն է տարածել, որում ասված է.

«Աբովյանի տուբերկուլյոզի հիվանդանոցի դիահերձարանի հատակին նետված ՀՀ զինծառայողների աճյունների մասին վկայող երեկ մամուլում հրապարակված լուսանկարները և ապա տարածված տեսանյութն առաջ են բերել հանրության, զոհվածների և անհայտ կորածների ընտանիքների արդար վրդովմունքն ու տարակուսանքը։

Որևէ պաշտոնական հայտարարություն և բերված պատճառաբանություն չի կարող արդարացնել նման անհարգալից վերաբերմունքը մեր ժողովրդի հերոս զավակների մասունքների նկատմամբ։ Հայրենիքի պաշտպանության և մեր ժողովրդի անվտանգ ու խաղաղ կյանքի համար նահատակված քաջորդիների աճյունները, անկախ դրանց առնչությամբ իրականացվող գործընթացների, պետք է արժանանան պատշաճ ուշադրության։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստագույնս դատապարտում է կատարվածը։ Այսօրինակ երևույթներն ավելի են խորացնում պատերազմի արհավիրքը վերապրած մեր ժողովրդի ցավն ու տառապանքը և անվստահություն հարուցում պետական պատկան կառույցների նկատմամբ, որոնք կոչված են օր առաջ կարգավորելու առկա զգայուն խնդիրները»,-ասված է հայտարարության մեջ:

Լրահոս

Դիտել ավելին