Կարևոր իրադարձություններ

Արմեն Սարգսյանը մեկնում է Ղազախստան. օրակարգը հայտնի է

02 Հունիս, 2021 13:16
Արմեն Սարգսյանը մեկնում է Ղազախստան. օրակարգը հայտնի է

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 3-ին աշխատանքային այցով կմեկնի Ղազախստանի Հանրապետություն: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։

Այցի ընթացքում նախատեսված են նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպումները Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի, Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ: Հայաստանի նախագահը կհանդիպի նաև Ղազախստանի խորհրդարանի ղեկավարության հետ:

Հանդիպումների ընթացքում կքննարկվեն ինչպես տարբեր ոլորտներում հայ-ղազախական երկկողմ համագործակցությանը և միջպետական փոխհարաբերություններին, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում գործակցությանը վերաբերող հարցեր: Կքննարկվեն նաև հետպատերազմյան շրջանում Հայաստանում և տարածաշրջանում ի հայտ եկած խնդիրներն ու մարտահրավերները:

 

Լրահոս

Դիտել ավելին