Կարևոր իրադարձություններ

Հորդորում եմ քաղաքացիներին Վրաստանի սահմանով թուրքական ապրանքների ներմուծման փորձ չանել. ՊԵԿ նախագահ

02 Հունիս, 2021 13:01
Հորդորում եմ քաղաքացիներին Վրաստանի սահմանով թուրքական ապրանքների ներմուծման փորձ չանել. ՊԵԿ նախագահ

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ խոսեց թուրքական ապրանքների ներմուծման արգելքի մասին:

Հովհաննիսյանը հիշեցրեց, որ Կառավարության որոշմամբ՝ 2021 թ. հունվարի 1-ից վեց ամիս ժամկետով սահմանափակվել է թուրքական ծագման ապրանքների ներկրումը Հայաստան:  

Նա նաև նշեց, որ հունիսի 1-ից արդեն բաց է Վրաստանի սահմանը, և որոշակի ժամային հատվածում թույլատրվում է ֆիզիկական անձանց տեղաշարժը, սակայն այդ սահմանափակումը գործում է և վերաբերում է նաև ֆիզիկական անձանց կողմից հնարավոր ներկրվող, այդ թվում՝ անձնական օգտագործման նպատակով հնարավոր ներկրվող ապրանքների նկատմամբ:

Հովհաննիսյանը հորդորեց քաղաքացիներին՝ սահմանով այդպիսի ապրանքների ներմուծման փորձ չանել, քանի որ ապրանքների ներկրումը կարգելվի։

«Մեր քաղաքացիները շատ լավ տիրապետում են իրողությանը, որ մաքսային սահմանով տեղափոխվելու ժամանակ բոլոր իրերը և ճամպրուկները հարկ եղած դեպքում ենթակա են զննության»,- հավելեց ՊԵԿ նախագահը:

 

Լրահոս

Դիտել ավելին