Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    510,5
    515,5

  • EUR

    604,5
    616,5

  • RUB

    6,97
    7,21

Կարևոր իրադարձություններ

 

Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանի ռեստորաններից մեկի բակում, կա վիրավոր

02 Հունիս, 2021 12:26
Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանի ռեստորաններից մեկի բակում, կա վիրավոր

Հունիսի 1-ին վիճաբանություն-ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։50-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանում գործող «Ռենեսանս» ռեստորանային համալիրի բակում ծեծկռտուք է տեղի ունենում, տեղեկացնում է Shamshyan.com–ը։


Մինչ դեպքի վայր կժամանեին ոստիկանության Շենգավիթի բաժնի և ոստիկանության Չարբախի բաժանմունքի օպերատիվ խմբերը, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է հնչել, որ դանակահարված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խմբի ծառայողներից մի քանիսը մեկնել են նշված բժշկական կենտրոն, որտեղ պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ՝ 51-ամյա Անդրանիկ Ստեփանյանն է, ով այնուհետև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից «աջ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք, աջակողմյան հեմաթորաքս» ախտորոշմամբ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Ըստ բժիշկների հայտարարության՝ նա ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Պարզվում է նաև՝ արդյո՞ք վիճաբանություն-ծեծկռտուքի ժամանակ կրակոցներ հնչել են, թե ոչ, քանի որ նմանատիպ տեղեկություններ էլ են ստացվել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

Դիտել ավելին