Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    507
    513

  • EUR

    603
    615

  • RUB

    6,91
    7,15

Կարևոր իրադարձություններ

 

Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիները պետք է շուտափույթ ազատ արձակվեն․ Նիդերլանդների ԱԳ նախարար

02 Հունիս, 2021 12:15
Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիները պետք է շուտափույթ ազատ արձակվեն․ Նիդերլանդների ԱԳ նախարար

Խորհրդարանին ուղղված նամակում Նիդերլանդների ԱԳ նախարարի պաշտոնակատար Սիխրիդ Կաախը, անդրադառնալով ԵՄ ԱԳ նախարարների խորհրդում ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ քննարկումներին, տեղեկացրել է, որ Նիդերլանդները շեշտել են Ադրբեջանում մնացած հայ ռազմագերիների շուտափույթ ազատման կարևորությունը, ինչպես նաև՝ ամենաարագ կերպով ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից մշակույթային ժառանգության գնահատման առաքելության գործուղումը տարածաշրջան՝ համաձայն Սեխերսի և ֆան դեր Ստաայի բանաձևերի։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարությունը։

Նիդերլանդները ընդգծում է, որ երկու երկրների միջև սահմանից զորքերի անհապաղ հեռացման և բանակցությունների սեղան վերադարձի կարևորությունը։

«Մայիսի 28-ին նաև Նիդերլանդների նախաձեռնությամբ ԵՄ-ն հանդես եկավ նոր համատեղ հայտարարությամբ, որում խորը մտահոգություն է արտահայտում սահմանային զարգացումների վերաբերյալ, և ընդգծում լարվածության թուլացման կարևորությունը։ Կոչ է արվում զորքերի անմիջապես հեռացում սահմանից և նշվում սահմանազատման հարցը բացառապես բանակությունների միջոցով հստակեցնելու անհրաժեշտությունը։ Հայտարարությունն ընդգրկում է նաև հայ ռազմագերիների անհապաղ ազատման կոչն Ադրբեջանին» - շեշտել է ԱԳ նախարարը։

Լրահոս

Դիտել ավելին