Կարևոր իրադարձություններ

Կրակոցներ՝ Երևանի կենտրոնում. «Կինո Մոսկվա»-ի դիմաց հայտնաբերվել է հրազենային վնասվածքներով տղամարդու դի

02 Հունիս, 2021 11:46
Կրակոցներ՝ Երևանի կենտրոնում. «Կինո Մոսկվա»-ի  դիմաց հայտնաբերվել է հրազենային վնասվածքներով տղամարդու դի

Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։50-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան փողոցում՝ «Կինո Մոսկվա»-ի դիմաց, տղամարդու դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են  ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի տեղակալ Արթուր Զաքարյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը։ Ժամանել են նաև ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Նիկոյանի գլխավորությամբ։ Տեղում են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Սիմոն Հարությունյանի գլխավորությամբ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը մահացել է կրակոցների հետևանքով։  Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ Փաստի առթիվ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Դեպքի վայրում հայտնաբերվել է սպանվածին պատկանող ռուսական համարանիշներով Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքնան, նրա կողքին էլ՝ մեկ այլ՝ ռուսական համարանիշներով  Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենա։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

Լրահոս

Դիտել ավելին