Կարևոր իրադարձություններ

Գագիկ Ծառուկյանը մասնակցել է տոնական համերգի և բացել Տոկիո 2020-ի հետհաշվարկի ժամացույցը (տեսանյութ)

02 Հունիս, 2021 10:47
Հեղինակ՝ Գագիկ Ծառուկյան
Գագիկ Ծառուկյանը մասնակցել է տոնական համերգի և բացել Տոկիո 2020-ի հետհաշվարկի ժամացույցը (տեսանյութ)

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, կից գրելով․

«Երեխաների պաշտպանության օրվան ընդառաջ Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ փոքրիկների կողմից սիրված և սպասված ավանդական համերգային ներկայացումը, որն այս տարի կրում էր «Ապրենք, որ ապրեցնենք» խորագիրը:
Այնուհետև Հյուսիսային Պողոտայում կայացավ Տոկիոյի օլիմպիական խաղերի հետհաշվարկի ժամացույցի բացման հանդիսավոր արարողությունը: Կարևորագույն այս ստուգատեսում մեր մարզիկներին մաղթում եմ նոր նվաճումներ, հայի հաղթական ոգին կրկին պետք է վեր հառնի և պատվո հարթակներում կրկին մեր եռագույնը պետք է ծածանվի»:
 

 

Լրահոս

Դիտել ավելին