Կարևոր իրադարձություններ

Վերջին 10 տարում Սիրիայում 494 438 մարդ է զոհվել

01 Հունիս, 2021 23:37
Վերջին 10 տարում Սիրիայում 494 438 մարդ է զոհվել

Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի (SOHR) գնահատումների համաձայն՝ 494 438 մարդ է մահացել Սիրիայում քաղաքացիական պատերազմի սկզբից ի վեր՝ վերջին տաս տարվա ընթացքում: 

«Այդ մահերի դեպքերի մեծ մասը գրանցվել է 2012 թվականի վերջից մինչ 2015 թ․ նոյեմբերը»,- նշել է կենտրոնի ղեկավար Ռամի Աբդել Ռահմանը։

Ինչպես նշվում է դիտորդական կենտրոնի զեկույցում, զոհերից մոտ 160 000-ը խաղաղ բնակիչներ են եղել, նրանց թվում՝ 25 000 երեխա:

Դիտորդական կենտրոնի գնահատմամբ՝ այս ընթացքում ավելի քան 2,1 մլն սիրիացի խաղաղ բնակիչ տարբեր աստիճանի վիրավորում է ստացել և հաշմանդամ դարձել: Մոտ 13 մլն մարդ ստիպված է եղել հեռանալ մշտական բնակության վայրից:

 

Լրահոս

Դիտել ավելին