Կարևոր իրադարձություններ

Ես կցանականայի հստակ հնչեր, թե ինչում է մեր կառավարության դավաճանությունը. Փաշինյանն անդրադարձել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության մոտ կազմակերպված բողոքի ակցիային

01 Հունիս, 2021 22:48
Ես կցանականայի հստակ հնչեր, թե ինչում է մեր կառավարության դավաճանությունը. Փաշինյանն անդրադարձել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության մոտ կազմակերպված բողոքի ակցիային

Ֆրանսիայում գտնվող ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ դեսպանությունում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը նշեց, որ այցը անցկացվում է դժվար ժամանակներում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»֊ի թղթակիցը Փարիզից, նա շնորհակալություն հայտնեց այս հանդիպման կազմակերպման համար՝ նշելով, որ մեր պետությունը լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած ու նման քննարկումները կարևոր են ախտորոշելու խնդիրները։ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է երկար նախաբան չասել և պատասխանել ներկաների հարցերին։ Նա ընդգծել է, որ հարց ու պատասխանն իմաստ ունի երբ հնչում են ամենաբարդ, ամենատհաճ հարցերը։

«Մեր սիրելի հայրենակիցները բողոքի ակցիա էին անում դեսպանությունից քիչ հեռու։ Դա իրենց իրավունքն է, սակայն կարծում եմ, որ դա հարցից խուսափելու ձև է, ես կցանականայի հստակ հնչեր, թե ինչում է մեր կառավարության դավաճանությունը։ Ես ուշադիր եմ մեր հասցեին հնչող մեղադրանքներին, լսում եմ բոլոր փաստարկները»,֊ ասել է Նիկոլ Փաշինյանը։

Հայ համայնքի ներկայացուցիչ, հասարակական գործիչ Ռոբերտ Այդաբիրյանը նշել է, որ խոսել է բողոքի ակցիա անցկացնողների հետ։

«Ես բացատրեցի, որ մենք պետության ներկայացուցչի հետ ենք հանդիպում, մեր խնդիրը մեր պետության հետ չէ, մեր թշնամիների հետ է և եկեք միասին նստենք խոսենք»,֊ ասել է հայ համայնքի ներկայացուցիչը։ Շնորհակալություն հայտնելով տեսակետների համար, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նման քննարկումները շատ կարևոր են։ Նա անդրադարձավ վերջին պատերազմական զարգացումներին, ղարաբաղյան հարցին։

«Այն թուղթը, որով կանգնեցրել ենք պատերազմը, իրականում հարցերը չի լուծել, որովհետև սողացող գործընթացը շարունակվում է։ Այս գիտակցումն է, որ թույլ չի տվել ավելի շուտ լուծել Ղարաբաղի հարցը, որը շատ խորքային, բարդ մի հանգույց է և որի լուծումը, ըստ էության, հնարավոր չի եղել։ Մարտահրավերը լուծված չէ, սպառնալիքը նույնն է ու դա ամենամեծ խնդիրն է, որ ունենք։ Իմ ընկալումն այն է, որ պետք է առերեսվել այդ մարտահրավերների հետ հայ ժողովրդի համար խաղաղ դարաշրջան ստեղծելու համար։ Տարիները ցույց տվեցին, որ ոչ զիջողականությունը, ոչ ճկունությունը չեն նվազեցնում ագրեսիվությունը մեր նկատմամբ, ընդ որում տարածաշրջանի միջավայրը մեզ համար բարենպաստ դարձնելու հարցը չի լուծվում։ Մեր մարտահրավերը մնում է նույնը՝ ինչպես կառավարել այն ագրեսիվությունը, որը ձևավորել է Հայաստանի շուրջ»,֊ հավելել է Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին