Կարևոր իրադարձություններ

4-րդ զորամիավորման վարչակազմի զինծառայողների հետ անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք

01 Հունիս, 2021 21:50
4-րդ զորամիավորման վարչակազմի զինծառայողների հետ անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք

4-րդ զորամիավորման վարչակազմի զինծառայողների հետ հունիսի 1-ին անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք։ Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։

Անձնակազմը ևս մեկ անգամ հրահանգավորվել է կրակային խնդիրների լուծման և անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։ Ստուգվել են հաստիքային զենքի կիրառման հմտությունները, կրակի վարման անհատական վարժվածությունը: Կրակային դիրքերի փոփոխմամբ և նռնակի նետումով կատարվել են հրաձգային տարբեր վարժություններ:

 

Լրահոս

Դիտել ավելին