Կարևոր իրադարձություններ

2018-ից մինչ օրս Հայաստանում կառուցվել և վերանորոգվել է շուրջ 115 մանկապարտեզ. Սուրեն Պապիկյան

01 Հունիս, 2021 21:25
Հեղինակ՝ Սուրեն Պապիկյան
2018-ից մինչ օրս Հայաստանում կառուցվել և վերանորոգվել է շուրջ 115 մանկապարտեզ. Սուրեն Պապիկյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Շնորհավոր հունիսի 1:

Երեխաների հանդեպ մեր պարտավորությունները պետք է հիշել ամեն օր, նրանց համար արժանապատիվ մանկություն ապահովելու համար պատասխանատու ենք բոլորս:

Շուտով Շիրակի մարզում՝ Գյումրիում և Հոռոմում երկու նոր մանկապարտեզ կկառուցվի, ևս մեկը կհիմնանորոգվի Փանիկ համայնքում:

Գյումրիում ընթացքի մեջ են նաև «Սուրբ Մարիամ» մանկապարտեզի վերակառուցման աշխատանքները:

2018-ից մինչ օրս սուբվենցիոն ծրագրերով և ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով Հայաստանում կառուցվել և վերանորոգվել է շուրջ 115 մանկապարտեզ: Սեյսմանվտանգ դպրոցաշինության ծրագրով ավարտվել է 6, ընթացքի մեջ է 15 դպրոցի շինարարությունը»:

 

Լրահոս

Դիտել ավելին