Կարևոր իրադարձություններ

Վերսկսվել են Վարշավա-Երևան-Վարշավա երթուղով չվերթերը

01 Հունիս, 2021 19:26
Վերսկսվել են Վարշավա-Երևան-Վարշավա երթուղով չվերթերը

ԼՈՏ լեհական ավիաուղիները սույն թվականի հունիսի 1-ից վերսկսել է Վարշավա- Երևան- Վարշավա երթուղով չվերթերը: Այս մասին տեղեկանում ենք «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ՓԲԸ-ի տարածած հաղորդագրությունից։

Չվերթերը կիրականացվեն շաբաթական չորս չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի, երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին: Հետագայում նախատեսվում է չվերթերի հաճախականության ավելացում:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել ավիաընկերությանը:

 

Լրահոս

Դիտել ավելին