Կարևոր իրադարձություններ

Վլադիմիր Կարապետյանը նշանակվել է Ուկրաինայում ՀՀ դեսպան

01 Հունիս, 2021 18:48
Վլադիմիր Կարապետյանը նշանակվել է Ուկրաինայում ՀՀ դեսպան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Վլադիմիր Կարապետյանին Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին: 

Նախագահի հրամանագրում, մասնավորապես, ասված է.

«Համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Վլադիմիր ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ նշանակել Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան` երեք տարի ժամկետով (նստավայրը՝ Կիև)»: 

 

Լրահոս

Դիտել ավելին