Կարևոր իրադարձություններ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջիկայում հնարավոր է՝ այցելեն հայ-ադրբեջանական սահման

01 Հունիս, 2021 18:40
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջիկայում հնարավոր է՝ այցելեն հայ-ադրբեջանական սահման

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոտնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) կարող են առաջիկայում պայմանավորվել հայ-ադրբեջանական սահման այցի հնարավորության մասին: Այս մասին հայտնել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը, գրում է ТАСС գործակալությունը:

«Շատ կարևոր է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ամեն դեպքում հասցնեն մոտ ապագայում այցելել տարածաշրջան, տեղում իրավիճակը պարզել, հենց տեղում էլ զրուցել կողմերի հետ: Դա շատ կարևոր է: Կարծում եմ, որ առաջիկայում նման հնարավորությունները կարող են ստեղծվել», - նշել է նա:

Լուկաշևիչն ուշադրություն է հրավիրել նաև դեպի Արցախ միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքի խնդիրների վրա, ինչը ևս կարող է պարզաբանվել համանախագահների այցի դեպքում:

 

Լրահոս

Դիտել ավելին