Կարևոր իրադարձություններ

Հայկ Սարգսյանն արդարացվեց

01 Հունիս, 2021 18:03
Հայկ Սարգսյանն արդարացվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր՝ հունիսի 1-ին, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին վճիռ կայացեց։ Այս մասին հայտնել է փաստաբան Երեմ Սարգսյանը։

«Հայկ Սարգայանն արդարացվել է ՔՕ 235 հոդվածի առաջին մասով՝ ապօրինի զենք-զինամթերք կրել, պահելը։ Մյուս հոդվածով ՝առանձնապես ծանր հանցագործություն սպանության փորձը, վերավորակվել է 120 հոդվածի՝ անզգուշությամբ  ծանր մարմնական վնասվածք պատճառելը։ Այդ մասով էլ, քանի որ վաղեմությունն անցել էր, քրեական հետապնդումը դադարեցվեց»,- մանրամասնել է փաստաբանը։

Նշենք, որ գործով մեղադրող դատախազը Հայկ Սարգսյանի համար ազատազրկում էր պահանջել 7 տարի ժամկետով։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին