Կարևոր իրադարձություններ

Ոմանք կարող են խոսալ միայն փակ դահլիճներում․ Տարոն Չախոյան

01 Հունիս, 2021 13:34
Հեղինակ՝ Տարոն Չախոյան
Ոմանք կարող են խոսալ միայն փակ դահլիճներում․ Տարոն Չախոյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ 

«Փակ դահլիճներում «փրկիչ» ներկայացողները, ովքեր իրենց աջակիցներին ներկայանում են փաստերը թաքցնելով, խեղաթյուրելով ու իրողությունը սեփական տեսակետից ներկայացնելով, մեկը մյուսի հետևից մի քանի անձանց միջոցով շատ արագ արդեն հասցրեցին մերժել Հ1-ի եթերում Փաշինյանի հետ բանավեճի հնարավորությունն ու առաջարկը։

Ավելի քան վստահ եմ, որ հանրությանն էլ էր հետաքրքիր սպասվող բանավեճն ու դրա արդյունքները։
Բայց ինչպես փորձը ցույց տվեց, ոմանք կարող են խոսալ միայն փակ դահլիճներում, և միայն այն դեպքում, երբ դահլիճում չկան ընդդիմախոսներ, հարցերի վրա կոնկրետ շեշտադրում անողներ ու հակափաստարկներ ներկայացնողներ, հակառակ դեպքում կարող են շատ անհարմար իրավիճակում հայտնվել»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին