Կարևոր իրադարձություններ

Մինչև քոքը մաշեցնելու գործիքներից ևս մեկը ինձ համար պարզ դարձավ․ Էդուարդ Աղաջանյանը՝ Արման Թաթոյանի հայտարարության մասին

01 Հունիս, 2021 12:42
Հեղինակ՝ Էդուարդ Աղաջանյան
Մինչև քոքը մաշեցնելու գործիքներից ևս մեկը ինձ համար պարզ դարձավ․ Էդուարդ Աղաջանյանը՝ Արման Թաթոյանի հայտարարության մասին

Վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՀՀ ՄԻՊ Թաթոյանի գործունեությանը հրապարակավ երբեք չեմ անդրադարձել, նպատակ ունենալով բացառել նրա նկատմամբ որևէ ճնշման փորձի հասարակական ընկալումը՝ հաշվի առնելով, որ իշխանական ուժի վարչության անդամ եմ, իսկ նախկինում՝ բարձրաստիճան պաշտոնյա։ Բայց սա, հարգելի քաղաքացիներ, արդեն զավեշտ է։

Իր վերջին գրառմամբ Թաթոյանը փաստորեն արձանագրում է, որ ընդհանուր առմամբ ատելության խոսքն անթույլատրելի է բոլորի համար, բայց առավել անթույլատրելի է գործող պաշտոնյաների համար, հետևաբար պակաս անթույլատրելի՝ պաշտոնաթող պաշտոնյաների համար օրինակ։

Այս հանճարեղ մտքին հետևում է վարչապետի պաշտոնակատարի նկատմամբ նախատինքի խոսքը, մեջբերելով վերջինիս կողմից քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հնչեցրած կոնկրետ բառեր։

Եվ այստեղ փորձեցի մտաբերել Թաթոյանի կողմից նման անդրադարձի գեթ 1 դեպք, օրինակ Քոչարյանա-Դաշնակցական թևի վերջին շրջանի անդադար լպիրշ արտահայտությունների վերաբերյալ և այդպես էլ չմտաբերեցի։

Սա ոչ այլ ինչ է, քան նրա կողմից պաշտոնաթող անձանձ կողմից սանձարձակ հայհոյանքներ տեղալու ինդուլգենցիայի բաժանում։
ՄԻՊ-ի երկակի ստանդարտներն արդեն մեղմ ասած հոգնեցնում են ։

Մինչև քոքը մաշեցնելու գործիքներից ևս մեկը ինձ համար պարզ դարձավ։

Իսկ ձե՞զ համար»:

 

Լրահոս

Դիտել ավելին