Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    495
    504

  • EUR

    590
    604

  • RUB

    6,8
    7,04

Կարևոր իրադարձություններ

 

Երևանում Nissan-ը բախվել է տրոլեյբուսին, վրաերթի ենթարկել հետիոտների, ապա բախվել ՃՈ Toyota-ին ու Opel-ի. կա 3 վիրավոր

01 Հունիս, 2021 10:52
Երևանում Nissan-ը բախվել է տրոլեյբուսին, վրաերթի ենթարկել հետիոտների, ապա բախվել ՃՈ Toyota-ին ու Opel-ի. կա 3 վիրավոր

Այսօր՝ հունիսի 1-ին, խոշոր ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։20-ի սահմաններում Nissan մակնիշի ավտոմեքենան Գայի պողոտայում բախվել է թիվ 10 երթուղին սպասարկող տրոլեյբուսին, այնուհետև առաջ ընթացել, վրաերթի ենթարկել 2 հետիոտնի, իսկ հետո բախվել ճանապարհային ոստիկանության ծառայողական Toyota Corolla մակնիշի և Opel մակնիշի ավտոմեքենաներին։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վրաերթի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

 

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, այնուհետև՝ ԱԻՆ փրկարարները։  Վիրավորներից մեկին փրկարարները դուրս են բերել Opel-ի բեռնախցիկից, իսկ մեկին էլ՝ ավտոմեքենայից՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։

Տեղում աշխատել են նաև շտապ օգնության ու ոստիկանության աշխատակիցները: 

Բախման հետևանքով  Opel-ն առաջ է ընթացել և բախվել կայանված մեկ այլ՝ Opel Astra մակնիշի ավտոմեքենայի։ Ոստիկանությունը պարզում է վարորդների, վիրավորների ինքնությունը։ 

Լրահոս

Դիտել ավելին