Կարևոր իրադարձություններ

Վրաստանը բացեց ցամաքային սահմանները

01 Հունիս, 2021 10:43
Վրաստանը բացեց ցամաքային սահմանները

Վրաստանն այսօրվանից բացում է ցամաքային սահմանները՝ երկրում տուրիզմը խթանելու նպատակով: Վրաստանի քաղաքացիների համար առանց հատուկ թույլտվության երկրի սահմանը հատելն արգելվում է:

Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։

Սահմանը հատել հնարավոր կլինի լիարժեք պատվաստման (երկու չափաբաժին) փաստաթուղթ ներկայացնելու և PCR բացասական թեստի պատասխանով, կամ միայն վերջին 72 ժամվա ընթացքում անցկացրած PCR թեստի բացասական պատասխանով: Այս դեպքում, անձինք ստիպված կլինեն կրկնակի թեստ հանձնել՝ հետագա 72 ժամվա ընթացքում:

Վրաստանի քաղաքացիների համար գործող սահմանափակումները մնում են անփոփոխ: Վրաստանի կառավարությունից «Ալիք Մեդիային» հայտնել են, որ փոփոխությունները չեն վերաբերում Վրաստանի քաղաքացիներին:

«Ցամաքային սահմանների բացումը վերաբերում է օտարերկրյա այցելուներին: Ինչ վերաբերում է Վրաստանի քաղաքացիների երկրից դուրս գալուն, այս դեպքում անհրաժեշտ է որ նրանք ունենան հատուկ հրավեր, կամ թույլտվություն, ինչից հետո նոր միայն կկարողանան հատել երկրի սահմանը: Վերադարձի հետ կապված որևէ սահմանափակում չկա»,- հայտնել են կառավարությունից:

2020 թվականի մարտի սկզբից Վրաստանում կորոնավիրուսի մի քանի դեպք հաստատվելուց հետո կառավարությունը երկրում որոշ սահմանափակումներ մտցրեց՝ կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով: Նախորդ տարվա մարտի 14-ից Վրաստանը ցամաքային սահմանը փակեց Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի, մարտի 16-ից՝ Ռուսաստանի հետ: Մարտի 18-ից ամբողջությամբ արգելվեց օտարերկրյա քաղաքացիներին` հատել Վրաստանի սահմանը, ինչպես նաև Վրաստանի քաղաքացիներին արգելվեց լքել երկրի տարածքը:

 

Լրահոս

Դիտել ավելին