Կարևոր իրադարձություններ

Այսօր երեխաների պաշտպանության միջազգային օրն է

01 Հունիս, 2021 09:17
Այսօր երեխաների պաշտպանության միջազգային օրն է

Այսօր հունիսի 1-ն է՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Օրը սահմանվել է 1925-ին` Ժնևում երեխաների պաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսի ժամանակ: 1949 թ. Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքը երեխաների պաշտպանության օր անցկացնելու որոշում է ընդունել: Տոնն առաջին անգամ նշվել է 1950 թվականին։

Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1990 թվականին, 1996 թվականին ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը։

Այս տոնն ունի իր դրոշը: Կանաչ ֆոնի վրա Երկիր մոլորակի խորհրդանշանի կողքին պատկերված են կարմիր, դեղին, կապույտ, սպիտակ եւ սեւ մարդուկներ: Դրանք խորհրդանշում են բազամազանություն եւ համբերատարություն: Երկիր մոլորակը խորհրդանշում է մեր ընդհանուր տունը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին