Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    479,5
    483,5

  • EUR

    562,5
    570,5

  • RUB

    8,06
    8,31

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

ՆԱՏՕ-ն լայնամասշտաբ զորավարժություններ կսկսի Միջերկրական ծովում

18 Հոկտեմբեր, 2015 15:45
ՆԱՏՕ-ն լայնամասշտաբ զորավարժություններ կսկսի Միջերկրական ծովում

 

Միջերկրական ծովում երկուշաբթի օրվանից կմեկնարկեն ՆԱՏՕ-ի և նրա դաշնակիցների խոշորամասշտաբ զորավարժություններն այն ժամանակ, երբ Ռուսաստանը շարունակում է ավիահարվածներ հասցնել Սիրիային:


Ինչպես տեղեկացնում է BBC ռուսական ծառայությունը, զորավարժությունները պլանավորված են եղել նախքան Սիրիայում ռուսական ռազմական գործողությունների մեկնարկը:


Գործակալությունը նշում է, որ վերջին շրջանում Հյուսիսային Աֆրիկայում ու Մերձավոր Արևելքում ուժեղացած ռազմական հակամարտությունները չեն կարող չմտահոգել դաշինքին:


Զորավարժություններին, որոնք տևելու են 5 շաբաթ, մասնակցելու են 36 հազար զինծառայողներ, 230 միավոր զինտեխնիկա, 140 ինքնաթիռներ ու 60 նավեր:


«ՆԱՏՕ-ին ռազմավարություն է անհրաժեշտ՝ իր հարավային սահմանների պաշտպանության համար՝ պայմանավորված Իրաքից մինչև Հյուսիսային Աֆրիկա անկայուն վիճակով: Դաշինքում անհրաժեշտ է պայմանավորվել նաև Ռուսաստանի հանդեպ միասնական ու երկարատև ռազմավարության վերաբերյալ»,- հայտարարել է  ՆԱՏՕ-ում Բրիտանիայի դեսպան Ադամ Թոմսոնը:
 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին