«Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն իր կարծիքն է հայտնել «Ռայո Վալյեկանո»-ի դեմ խաղի վերաբերյալ, որի շրջանակներում թիմի հարձակվող Նեյմարը պոկեր է ձևակերպել:
««Ռայո»-ի դեմ յուրաքանչյուր խաղ շատ բարդ ու գեղեցիկ ընթացք է ունենում: Առաջին խաղակեսում լավ էինք խաղում, երկրորդում՝ ոչ այնքան, քանի որ անընդհատ կորցնում էինք գնդակը:
Մեկ բառով նկարագրեմ Նեյմարի խա՞ղը: Այն գերազանց է: Բայց մենք պետք է շարունակենք աշխատել: Առաջին գոլը բաց թողեցինք հիմար սխալի պատճառով»,- AS-ը մեջբերում է Լուիս Էնրիկեի խոսքերը: