Կարևոր իրադարձություններ

Բերանով օդի կլանումն ու ինտենսիվ ներշնչումները կօգնեն խուսափել ուշագնացությունից. գիտնականներ

18 Հոկտեմբեր, 2015 15:05
Բերանով օդի կլանումն ու ինտենսիվ ներշնչումները կօգնեն խուսափել ուշագնացությունից. գիտնականներ

Եվրոպացի սրտաբանների գիտափորձը ցույց է տվել, որ ինտենսիվ ներշնչումն ու բերանով օդի կլանումը օգնում են խուսափել ուշագնացությունից, որն առաջանում է ուղեղում արյան ճնշման կտրուկ անկումից: Այս մասին գրում է RIA Novosti-ն:

Երկու կանանց մասնակցությամբ փորձը, ովքեր տառապում են պարբերական ուշագնացությամբ, ապացուցել է, որ տեղից կտրուկ վեր կենալիս օդի ներշնչումն ամբողջությամբ չեզոքացնում է այն անոմալիաները, որոնք տեղի են ունենում ուշագնացության դեպքում: Դրա պատճառը, ըստ գիտնականների, մեր նյարդային համակարգի աշխատանքի խաթարումներն են, որոնք ուշագնացության պատճառ են դառնում:

Երբեմն սթրեսի պատճառով նյարդային համակարգն «անջատվում է», ուստի մեր օրգանիզմին վերահսկում է պարասիմպաթիկ նյարդային համակարգը, որը ստիպում է ուղեղի անոթներին ընդլայնվել, իսկ սրտին՝ նվազեցնել սրտխփոցների հաճախականությունը: Դրա հետևանքով էլ առաջանում է ուշագնացությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին