Կարևոր իրադարձություններ

«Եվրո-2016»-ի որակավորման մրցաշարի փլեյ-օֆֆ փուլի վիճակահանության արդյունքները

18 Հոկտեմբեր, 2015 15:00
«Եվրո-2016»-ի որակավորման մրցաշարի փլեյ-օֆֆ փուլի վիճակահանության արդյունքները

Այսօր՝ հոկտեմբերի 18-ին Շվեյցարիայի Նյոն քաղաքում կայացավ «Եվրո-2016»-ի որակավորման մրցաշարի փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը:

Վիճակահանության մասնակից էին դարձել այն թիմերը, որոնք խմբերում զբաղեցրել են երրորդ տեղը: Բացառություն է կազմում Թուրքիայի ընտրանին, որը լավագույն արդյունքն է գրանցել ընտրական 9 խմբերում երրորդ տեղ գրաված թիմերի միջև և «Եվրո-2016»-ի եզրափակիչ մրցաշարի ուղեգիր է նվաճել:

Այսպիսով, Եվրոպայի 2016 թվականի առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգրերի համար անցումային խաղեր կանցկացվեն հետևյալ թիմերի միջև.

Ուկրաինա-Սլովենիա
Շվեդիա-Դանիա
Բոսնիա և Հերցեգովինա- Իռլանդիա
Հունգարիա- Նորվեգիա
Անցումային առաջին խաղերը կկայանան նոյեմբերի 12-ին, 13-ին և 14-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ նոյեմբերի 15-ին, 16-ին և 17-ին:

«Եվրո-2016»-ի եզրափակիչ մրցաշարի վիճակահանությունը կկայանա 2015 թվականի դեկտեմբերի 12-ին, Փարիզում:

 

Լրահոս

Դիտել ավելին