Կարևոր իրադարձություններ

Հայաստանում ԱԹՍ-ներ կսարքեն. հայտնի է` երբ և որտեղ կբացվի առաջին լաբորատորիան

19 Մայիս, 2021 00:30
Հայաստանում ԱԹՍ-ներ կսարքեն. հայտնի է` երբ և որտեղ կբացվի առաջին լաբորատորիան

Հունիսին Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում կբացվի «Արմաթ» լաբորատորիաներից առաջինը, որտեղ 15-18 տարեկան երիտասարդները կսովորեն ԱԹՍ-ներ պատրաստել։ Տեղեկությունը «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում հայտնել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանը։

«Ուսումնական ծրագիրը, որով դասընթացներն անցկացվելու են, մենք վերամշակել ենք և ավելի ժամանակակից դարձրել, սարքավորումներն էլ ենք թարմացրել։ Արդեն 12 խմբավար ենք վերապատրաստել»,- ասել է նա։

Քասարջյանի խոսքով`բսարքավորումների առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է։ Եթե դրանք համապատասխանեն անհրաժեշտ պահանջներին, ավելի մեծ խմբաքանակ կներկրեն. նախատեսում են առաջիկա 3 ամիսներին ևս 7-8 նմանատիպ լաբորատորիա բացել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին