Կարևոր իրադարձություններ

ՀՀ ՊՆ-ին կից հասարակական խորհրդում քննարկվել են պատերազմին մասնակցած զինծառայողներին հոգեբանական աջակցության ցուցաբերման նախագծեր

18 Մայիս, 2021 23:50
ՀՀ ՊՆ-ին կից հասարակական խորհրդում քննարկվել են պատերազմին մասնակցած զինծառայողներին հոգեբանական աջակցության ցուցաբերման նախագծեր

Մայիսի 17-ին անցկացվել է ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը: Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։

Քննարկվել են 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմին մասնակցած զինծառայողներին հոգեբանական աջակցության ցուցաբերման նախագծեր: Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել նաև Զինված ուժերում հոգեբանական ծառայության արդյունավետության բարձրացման ուղիներին:

Նիստի ընթացքում կարևորվել է պետական հանրակրթական դպրոցներ առաջին դասարանցիների ընդունելության գործընթացում  պատերազմից տուժած ընտանիքներին տարբերակված վերաբերմունք ցուցաբերելու խնդիրը, որի վերաբերյալ ընդունվել է համապատասխան առաջարկություն:

 

Լրահոս

Դիտել ավելին