Կարևոր իրադարձություններ

Վերադառնում եմ Վերին Շորժայի մարտական դիրքերից. Հայաստանի ԶՈՒ-երը էական առավելություն ունեն ադրբեջանական ստորաբաժանումների նկատմամբ. Դանիել Իոաննիսյան

18 Մայիս, 2021 23:04
Հեղինակ՝ Դանիել Իոաննիսյան
Վերադառնում եմ Վերին Շորժայի մարտական դիրքերից. Հայաստանի ԶՈՒ-երը էական առավելություն ունեն ադրբեջանական ստորաբաժանումների նկատմամբ. Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Վերադառնում եմ Վերին Շորժայի մարտական դիրքերից։ Հայաստանի Զինված ուժերը վերահսկում են իրավիճակը և էական առավելություն ունեն ՀՀ տարածք մտած ադրբեջանական ստորաբաժանումների նկատմամբ։

Այցի հիմնական նպատակը դիրքերում զինվորներին բարոյապես աջակցելն ու կյանքը մի քիչ քաղցրացնող սնունդն տանելն էր։

Հորդորում եմ բոլորիդ վերականգնել այն աջակցությունը, որն ունեին մեր զորքերը պատերազմի ժամանակ։

Առաջնագծում կանգնած զինվորը պետք է իմանա, որ մենք իրեն սիրում ենք, որ մենք իր մասին հոգում ենք ու որ թիկունքը ամուր ենք պահում։ Հենց այդ զինվորն է այժմ ապահովում մեր անվտանգությունը և ոչ ՀԱՊԿ-երը։

Հ.Գ. Ով այնտեղ հարազատ զինվոր ունի, թող իմանա, որ զորքի տրամադրությունը բարձր է»։

 

Լրահոս

Դիտել ավելին